Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Հարությունյանի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։