«Լուսավոր Հայաստան» ընդդիամդիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։
Ֆեյսբուքյան իր էջում Մարուքյանը գրել է, որ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը։
Նշենք, որ վաղը նախատեսված է Մարուքյանի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախաձեռնությունը Փաշինյանինն է։