Մատչելիության հղումներ

Զոհրաբյանի պնդմամբ՝ հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, բայց դրանք չպետք է անցկացնի Փաշինյանը


Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ թեև իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, բայց այդ ընտրությունները չպիտի անցկացնի «տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը»։

Զոհրաբյանը Փաշինյանի երեկվա հանրահավաքը ոչ թե հերթական մարտահրավեր, այլ հերթական պարտություն որակեց։

«Մի մարդ, ով 2018-ին հարյուր հազարներ էր փողոց հանում, նա երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել 22-23 հազար մարդ։ Ինքը ինչպես կազմակերպեց հանրահավաքը՝ վարչական ռեսուրս կիրառելով, այդպես էլ, կիրառելով վարչական ռեսուրս, մարդկանց ահաբեկելով, կաշառելով տանելու է ընտրատեղամաս։ Փաշինյանը չի կարող այլևս լինել ազատ և արդար որևէ գործընթացի կազմակերպիչ լինի դա ընտրություն, թե հանրաքվե: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի անցկացնելու Հայաստանում այլևս ոչ մի ընտրություն», - ասաց Զոհրաբյանը։

Երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG