Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, Օնիկ Գասպարյանը ներկա չէր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ, քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր։

Կառավարության հրապարակած լուսանկարներում չկա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ով ևս Անվտանգության խորհրդի անդամ է։

Փետրվարի 25-ին առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում կայացրեց։

XS
SM
MD
LG