Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձը պետք է զերծ պահվի քաղաքական գործընթացներից, շեշտել է ՄԻՊ-ը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր նախագահի նստավայրում մասնակցել է պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:

Ըստ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության` հանդիպմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարը, պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:

«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG