Մատչելիության հղումներ

Նախագահը խստորեն դատապարտում է սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ ադրբեջանական ողջ քաղաքականությունը


Հայաստանի նախագահը խստորեն դատապարտում է սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ, ինչպես ինքն է նշում, տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

«33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն և բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին», - ասված է սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը շեշտում է` «Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

«Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը», - նշում է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG