Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հարությունյանին ուղեկցել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պաշտոնատար մի խումբ այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG