Մատչելիության հղումներ

Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ, շեշտում է Հայաստանի ԱԳ նախարարը


Հայ գերիները վերադառնում են հայրենիք, Երևան, 28-ը հունվարի, 2021թ․
Հայ գերիները վերադառնում են հայրենիք, Երևան, 28-ը հունվարի, 2021թ․

Բաքուն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ռուսական РИА "Новости"-ին տված հարցազրույցում։

«Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում», - նշել է Այվազյանը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ հարցականի տակ դնելով դրա իրականացումը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG