Մատչելիության հղումներ

Մատվիենկոն պատրաստ է օգնել վերադարձնել պատերազմի ընթացքում գերեվարված հայ կանանց


Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատրաստ է օգնել Հայաստան վերադարձնել ղարաբաղյան պատերազմի ընթացքում գերեվարված կանանց, այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ` նման խնդրանքով է Մատվիենկոյին դիմել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին 44-օրյա օրյա պատերազմի ընթացքում, իսկ պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։ Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի, սակայն հայտնի չէ ադրբեջանական գերության մեջ գտնվող կանանց թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG