Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր կհանդիպեն նախագահի հետ


«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը` վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այսօր քիչ հետո հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը:

Իսկ երեկոյան Ազգային ժողովի շենքի դիմաց նախատեսված է շարժման հանրահավաքը, որի ընթացքում ընդդիմադիրները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվեցի Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այստեղ։

Երեկ Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել: Նախագահը դեռ չի ստորագրել այդ որոշումը:

XS
SM
MD
LG