Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե երկիրը կշարունակի հզորացնել բանակը և նոր սպառազեն ձեռք բերել:
«Մեր զինված ուժերի կատարելագործումը շարունակվում է, կնքված են նոր պայմանագրեր, մենք ձեռք ենք բերում աշխարհում ամենաարդիական զենքը, այն արդեն բերվում է Ադրբեջան, մատակարարումը շարունակվում է»,- այսօր ասել է Ալիևը:
Նա հայտարարել է, թե «պատերազմը Ղարաբաղում հրատապ է դարձրել ապագայում բանակն արդիականացնելու հարցը»:
«Բարեփոխումները կլինեն ավելի ճկուն, դրանք ուղղված կլինեն ավելի մրցունակ բանակ ստեղծելուն»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: