«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հաղորդագրությանը, հայտնում է, որ Անկարայում «վճռականորեն դատապարտում են Հայաստանում հեղաշրջման փորձը»:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան «դեմ է ռազմական հեղաշրջմանը որևէ երկրում»:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։