Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ՝ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են»


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը:

Չներկայացնելով մանրամասն պարզաբանումներ, Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները սոսկ Հայաստանի ներքին գործն են»:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG