Կորոնավիրուսի դեմ կիրառվող Pfizer/BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 94 տոկոսի: Վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ է երկու ներարկում:
Պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին առաջին զեկույցը չորեքշաբթի օրը հրապարակել են իսրայելցի մասնագետները:
Իսրայելում այդ պատվաստանյութը ստացել է 9 միլիոն բնակիչների մոտ կեսը: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ 16 և ավելի բարձր տարիքի բոլոր բնակիչները մինչև մարտի վերջ կստանան Pfizer/BioNTech-ով պատվաստվելու հնարավորություն: