Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը զգոնության և համերաշխության կոչ է անում


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ», - հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում, շեշտում է Արման Թաթոյանը։

«Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG