Թուրքիան Միացյալ Նահանգներում նոր դեսպան է նշանակել։ Թուրքական կառավարության պաշտոնաթերթում հրապարակված հրամանագրի համաձայն` Վաշինգտոնում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2017 թվականից Ճապոնիայում դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մուրատ Մերջանը։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` նորանշանակ դեսպանը մասնագիտությամբ դիվանագետ չէ։ Մինչև Ճապոնիայում դեսպան նշանակվելը Մերջանը զբաղեցնում էր Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը։ «Մերջանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներից է»,- տեղեկացնում է Hurriyet օրաթերթը։