Մատչելիության հղումներ

Վրաստանը վերացնում է հակահամաճարակային սահմանափակումների մեծ մասը


Վրաստան - Դատարկ ռեստորան Կախեթիում, 15-ը փետրվարի, 2021թ․
Վրաստան - Դատարկ ռեստորան Կախեթիում, 15-ը փետրվարի, 2021թ․

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է հակահամաճարակային սահմանափակումների մեծ մասի վերացման մասին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկա օրերին աշխատանքը կվերսկսի միջքաղաքային տրանսպորտը, կվերաբացվեն լեռնադահուկային հանգստավայրերն ու մարզադահլիճները, սննդի օբյեկտները հաճախորդներին փակ տարածքներում սպասարկելու իրավունք կստանան։

Ղարիբաշվիլին նաև հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները մարտի 1-ից կարող են օդային տրանսպորտով անարգել ժամանել Վրաստան՝ կորոնավիրուսի 72-ժամյա վաղեմության թեստի առկայության դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG