Մատչելիության հղումներ

«Ֆիլհարմոնիկը բացում է դռները տարվա բոլոր եղանակներին ու բոլոր օրերին»


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ պատրաստվում է փետրվարի 28-ի համերգին։ Աշխարհի ամենահանճարեղ թավջութակահարներից մեկի՝ Միշա Մայսկիի հետ Չայկովսկիի, Բրուխի Սեն-Սանսի ու Բեթհովենի ստեղծագործություններն են կատարելու։

Ֆիլհարմոնիկը բացում է դռները տարվա բոլոր եղանակներին ու բոլոր օրերին։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի նոր տնօրեն Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է՝ համերգասրահն աշխատելու է հենց այս սկզբունքով։ Շաբաթվա բոլոր օրերին թեմատիկ միջոցառումներ են լինելու. դասականից մինչև հոգևոր, էքսպերիմենտալ երաժշտություն. «Ընդամենը համերգ չէ, մերը իրադարձություն է, մենք առաքելություն ունենք, որպեսզի մեր երեխաներին կրթենք, որպեսզի երևանցիներին կրթենք, որպեսզի մեր բոլոր հյուրերին մայրաքաղաքի, մեր հայրենակիցներին, բոլորին ծանոթացնենք առաջին հերթին և՛ հայկական մշակույթին, և՛ ընդհանրապես միջազգային»:

Կորոնավիրուսի և հետագայում էլ պատերազմի պատճառով կիսատ մնացած գործերը փորձում են շարունակել, առաջիկա երկու տարիների համար էլ նոր ծրագրեր են արդեն մշակել։ Ասում են՝ կարծես թե ստացվում է երաժշտության միջոցով կյանք վերադարձնել մարդկանց։

Հենց տարվա սկզբից միջազգային բեմեր գրաված մեծ արտիստներ ժամանեցին Երևան, այդ թվում նաև հայազգի հանրահայտ օպերային աստղեր՝ Լիանա Ալեքսանյանը, Նինա Միանսյանը, Լիպարիտ Ավետիսյանն ու Դավիթ Բաբայանցը, որոնք գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով առիթ չէին ունեցել նախկինում նույն բեմում երգել միասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG