Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում սատարել Հայաստանին և Արցախին


ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ, ամերիկյան առավել քան 20 նահանգից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։

Համաձայն հաղորդագրության, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը նկատել է․ «Բայդենի վարչակազմին Կոնգրեսի հայկական խմբի կողմից ուղղված նամակում կոնգրեսականների պատկառելի մասնակցությունը էականորեն ամրապնդում է օրենսդիրների շրջանում երկկուսակցական աջակցությունը Արցախին։ Մենք աշխատելու ենք խմբի ղեկավարության և մեր օրենսդիր ընկերների հետ՝ այս հայանպաստ և խաղաղասիրական առաջնահերթությունները գործողությունների վերածելու համար»։

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը։

«Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ՝ հետևյալ առաջնահերթություններով․

ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի,

ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը,

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում,

ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում,

Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում,

ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնություն ցուցաբերում,

Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում», - նշված է հաղորդագրությունում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG