Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքյան «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջի գործով կալանավորվել է քաղաքացի Արամ Սարգսյանը


Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով կալանավորվել է Արամ Սարգսյանը, հայտնում է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանինբ և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց:

Սարգսյանի պաշտպանը իր ֆոյսբուքյան էջում գրել է. «Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝ պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին, պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։ Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ»։

Գալստյանը հայտնում է, որ իր պաշտպանյալն այժմ գտնվում է ՔԿ հիմնարկում։

XS
SM
MD
LG