Մատչելիության հղումներ

Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից, համոզված է Արայիկ Հարությունյանը


Այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ասում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 33 ամյակը:

«Հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավոր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը», - նշում է Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG