Մատչելիության հղումներ

Այսօր խնդիր ունենք հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը, ասում է փոխվարչապետը


Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը:

Իր շնորհավորական ուղերձի մեջ վարչապետ Տիգրան Ավինյանը շեշտում է, որ շարժման պատմական նշանակությունը վիթխարի է:

«Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով:

Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը», - նշում է նա:

Ուղերձով Ավինյանը նաև համոզմունք է հայտնում, որ անկախ ամեն ինչից Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և «չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG