Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը և «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը քննարկել են փոխգործակցության հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, հայտնում է պաշտպանական գերատեսչությունը։

Ալեքսեյ Մելնիկովը պաշտպանության նախարարին է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։

Համաձայն հաղորդագրության, Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ Զինված ուժերի կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG