Մատչելիության հղումներ

Նավալնու հարցով ՄԻԵԴ վճռի չկատարումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար, նշում է Տոլստոյը


Նավալնու հարցով ՄԻԵԴ վճռի չկատարումը «կարող է հանգեցնել Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդից արտաքսմանը, այսօր Տելեգրամ սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

Նրա խոսքով` այդ նպատակով կազմակերպությունը կարող է գործի դնել հատուկ եռակողմ մեխանիզմ, որը հնարավորություն կտա Ռուսաստանը դուրս բերել կազմակերպության անդամների շարքից։ Նախօրեին Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները տեղեկացրել էին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հիմնվելով այդ կառույցի ընթացակարգի 39-րդ կետի վրա, վճիռ է հրապարակել՝ պահանջելով Ռուսաստանի իշխանություններից անհապաղ կերպով ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

«ՄԻԵԴ վճիռը Ռուսաստանի ներդատական հարցերին միջամտելու լրջագույն փորձ է, ինչը, մեր կարծիքով, անթույլատրելի է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք ԵՄ հետ հակամարտության չենք ձգտում, սակայն նման որոշումները, դրանց հապշտապ բնույթը բազմաթիվ հարցեր են առաջացնում», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG