Մատչելիության հղումներ

Ըստ Պեսկովի, «հաջորդ շաբաթ Պուտինն ու Լուկաշենկոն բավական երկարատև բանակցություններ կանցկացնեն»


Փետրվարի 22-ին կայանալու է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն բավական երկարատև բանակցություններ կանցկացնեն», - նշել է Պեսկովը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում ինքը չի պատրաստվում Ռուսաստանից նոր վարկ խնդրել։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտոնական Մինսկը պատրաստվում է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ երեք միլիարդ դոլար տրամադրելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG