Մատչելիության հղումներ

Վարչապետն արձանագրում է՝ տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ


Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում, այսօր կառավարությնա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը մանրամասնեց․ - «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին15 օրերի համեմատ աճել է12 տոկոսով, կամ շուրջ 31․4 միլիարդ դրամով»։

Նույն ժամանակահատվածում էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները, ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Հետևությունն այն է, որ տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG