Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը:
Ըստ փոխվարչապետի գրասենյակի, փետրվարի 3-ին Մհեր Գրիգորյանի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները:
Նիստին քննարկվել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրները, աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները, դրանց լուծման հնարավոր տարբերակները: Անդրադարձ է նաև եղել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:
Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին: