Մատչելիության հղումներ

Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել ու շարունակվում է․ վարչապետը Շիրակում խորհրդակցություն է անցկացրել


«Խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի», ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզպետարանում այսօր խորհրդակցություն է անցկացրել, քննարկել են իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Վարչապետն արձանագրել է՝ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է:

«Մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում, հետագայում Կորոնավիրուսի համավարակը և պատերազմը փոխեցին իրավիճակը։ Բայց հիմա մենք պետք է ապահովվենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, դրանք ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և կարողանալ փոխել ընդհանուր իրավիճակը, տրամադրությունը», - ասել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG