Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Մարուքյանն ընդգծեց՝ օրինակ, Արցախի նախագահը պետք է պատասխան տա, թե ինչու է մերժել նախկին նախագահների օգնությունը։
«Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ և այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին, և բոլորը շատ հիասթափված, դրանից նեղացած Ստեփանակերտի հրապարակում կանգնած էին։ Ես դա տեսել եմ։ Այսինքն՝ իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար: Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները, հանդիպում են խնդրել և, փաստորեն, նա մերժել է։ Մեկը չի տվել պատասխան, թե ինչո՞ւ է մերժել և էլի բազմաթիվ հարցեր կան։ Դար համար պետք է ստեղծվի այս քննիչ հանձնաժողովը և այդ բոլոր հանգամանքները քննվեն», - ասաց Մարուքյանը։
Նա չբացառեց, որ եթե էս հանգամանքները հիմա չքննվեն, ապա հետագայում գուցե բավականին փաստավորված տվյալներ չլինեն։
«Եթե չենք քննում հիմա, ասում ենք, թող Նիկոլը հեռանա հետո, էս ինֆորմացիաները հնանալու են, վկայություն տվողները հետո կարող է այլ վկայություն տան, էս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստավորված տվյալներ չեմ բացառում, որ հետո չլինեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասներն՝ ավելի ուշ