Վրաստանի խորհրդարանը երկրորդ անգամ ընդդիմադիր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Պատգամավորները բավարարել են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի առաջարկը և թույլատրել քննչական մարմնին դիմել դատարան՝ ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու համար։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր դաշնակից և կուսակից Մելիան ավելի վաղ հրաժարվել է վճարել գրավը, որը սահմանել էր դատարանը որպես խափանման միջոց։
Քաղաքական գործիչը մեղադրվում է Թբիլիսիում 2019 թվականի հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ:
Ինքը ընդդիմադիր պատգամավորը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կուսակիցներն ապացույցներ են պահանջում՝ պնդելով, թե Մելիայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: