Մատչելիության հղումներ

Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից


Գևորգ Պետրոսյանը հայտնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին:

Ֆեյսբուքյան իր էջում Պետրոսյանը գրել է՝ որոշումը դժվարությամբ է կայացրել։

«Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, ինձ համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով», - գրել է Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»:

Պետրոսյանը նշել է, որ կշարունակի Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG