Մատչելիության հղումներ

Չնայած իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքներին, արդյունքը գոհացուցիչ չէ․ Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Արցախի քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ չնայած Արցախի ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ: «Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG