Այսօր` տեղական ժամանակով 22:27-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք:
Հաղորդագրության համաձայն` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալլ:
Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալլ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալլ ուժգնությամբ: