Մատչելիության հղումներ

Ապաշրջափակման մասին կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ, շեշտում է ՀՀ ԱԳՆ-ն


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և հենց այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում, նշում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերոնշյալ կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ: Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ կամ հաղորդակցության ուղի կա և լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո», - ասում է Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջևանի միջանցքի ստեղծման մասին»:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում գրված է.

«Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG