Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ` փետրվարի 17-ին կկայանան Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները


Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` «բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։

«Հիմնական շեշտը կդրվի հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառույցների վերականգնման և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա», - հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն` տեղեկացնելով նաև, որ Լավրովի և Այվազյանի հանդիպման ընթացքում կողմերը «համադրելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով տարվող աշխատանքային ծրագրերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG