Մատչելիության հղումներ

Իրանն արդեն այս շաբաթ կարող է արգելափակել ՄԱԿ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ


Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։

Իրանն արդեն այս ամիս կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) տեսուչներին՝ այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։

«Եթե մյուս պետությունները չեն կատարում [միջուկային համաձայնագրով ստանձնած] իրենց իսկ պարտավորությունը, ապա Իրանի կառավարությունը պարզապես ստիպված կլինի մինչև փետրվարի 21-ը հրաժարվել այդ համաձայնագրին կից արձանագրության պահանջների կամավոր կատարումից», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով, սակայն, որ այդ քայլով Թեհրանն ամբողջությամբ չի արգելափակի ՄԱԿ-ի տեսչական այցելությունները։

XS
SM
MD
LG