Մատչելիության հղումներ

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են ապօրինի շենք-շինությունները


«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։

Նախարարությունը նշում է, որ ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։

Նշենք, որ օրերս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG