Մատչելիության հղումներ

Խնձորեսկի միջադեպը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, նշում է ՄԻՊ-ը


Խնձորեսկի միջադեպը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածը թույլ չտալու համար, ըստ նրա, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում:

Երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հաղորդել էր, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ. «Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո»:

Նշված տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները, նշում է Արման Թաթոյանը: Ընդ որում, Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու, և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG