Եվրոպական երեք խոշորագույն պետությունները կոչ են անում Թեհրանին դադարեցնել մետաղական ուրանի արտադրությունը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից այսօր հրապարակված հայտարարության մեջ։
«Կոչ ենք անում Իրանի իշխանություններին վերադառնալ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը և դադարեցնել այն գործողությունները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն միջուկային զենքի ստեղծման առումով», - նշված է եռակողմ հայտարարության մեջ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն օրերս էր հայտնել Իրանի՝ մետաղական ուրանի արտադրություն սկսելու մասին։