Մատչելիության հղումներ

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անվտանգությունն ապահովում են ՀՀ և ՌԴ սահմանապահները, հիշեցնում է ՊՆ-ն


Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայված են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, ապահովվում է ռուս սահմանապահների միջոցով` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը` հիշեցնելով, որ այս ամենը հաղորդվել էր ավելի վաղ:

ՊՆ-ն շարունակում է` հիշեցնելով, որ շփման գծի մի կողմում տեղակայվել են ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից, և որ նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

«Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG