Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ԵԱՏՄ-ում տնտեսական առավել սերտ համագործակցության անհրաժեշտություն է տեսնում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում տնտեսական առավել սերտ համագործակցության անհրաժեշտություն է տեսնում։

«Բելառուսի շահերից է բխում նաև ԵԱՏՄ շրջանակում լիարժեք տնտեսական միության ստեղծումը։ Եվ պետք է խոստովանել, որ մենք այստեղ դեռևս հեռու ենք համաշխարհային միտումներից։ Ըստ էության, յուրաքանչյուրն զբաղված է իրենով, պայքար ենք մղում մաքսազերծումների, չափանիշների, ակցիզների համար», - հայտարարել է ԵԱՏՄ անդամ Բելառուսի առաջնորդը՝ հորդորելով բարձրացնել եվրասիական շինարարության արդյունավետությունը։

Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը, դիտորդ-պետության կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG