Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ - ադրբեջանական սահմանին կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է


Հայաստանի պետական դրոշը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում, փետրվար, 2021թ․
Հայաստանի պետական դրոշը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում, փետրվար, 2021թ․

Փետրվարի 9-ին և 10-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG