Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը հրաժարական չի տա, ոչ էլ Չեխիայում դեսպան կնշանակվի


Երեկ առավոտից մինչև երեկո ընթացած Երևանի ավագանու նիստի վերջում քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ և հերքեց նաև իրեն Չեխիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին լուրերը։

Չեխիայիում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին հարցին քաղաքապետը հումորով պատասխանեց․ - «Հրաժարական չեմ տալիս, բայց մինիչև Չեխիայի դեսպանը, ԱՄՆ-ի դեսպան էի, հիմա նախապատարստվում եմ՝ Ճապոնիայում։ Ամենահետաքրքիրն էդ դեսպանների վիճակն է, որ թերթերից դա կարդում են։ Թե չէ մենք էստեղ ենք, գիտենք, որ ոչ մի բան չկա ու հանգիստ մեզ համար աշխատում ենք, բա էդ դեսպաններն ի՞նչ ասեն։ Ճապոնիան կատակ էր», - ասաց Հայկ Մարությանը։

Երևանի քաղաքապետը հերքեց նաև իր հրաժարականի վերաբերյալ լուրերը։ «Ես ունեմ տրված խոստումներ ժողովրդին, ես էդ խոստումները հերթականությամբ կատարելով գնում եմ։ Քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, ես էստեղ եմ և անում եմ իմ աշխատանքը՝ բոլորիդ հետ միասին», - ասաց Երևանի քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG