Մատչելիության հղումներ

Աբխազիան դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի հետ կապն իր տարածքով ապահովելու առաջարկով


Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ ինքնահռչակ հանրապետության տարածքով անցնող երկաթուղին վերագործարկելու և դրա միջոցով Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ կապ ապահովելու առաջարկով։ Այս մասին «Սպուտնիկ Աբխազիա» գործակալությանը փոխանցել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։

«Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Աբխազիան ևս պետք է ապաշրջափակվի։ Հուսով ենք, որ մեզ կհաջողվի հասնել Աբխազիայի իրավահավասար մասնակցությանը այս նախագծին», - հայտարարել է աբխազ պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG