ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ռուսաստանցի դիվանագետը, մասնավորապես, ասել է. «Համանախագահները կարևոր ներդրում են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները մշակելու գործում։ Այդ սկզբունքներից շատերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին, փախստականների վերադարձը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի պահպանումը, խաղաղապահ գործողության իրականացումը, տնտեսական և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: