Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանն աշխատանքային այցով Արցախում է


Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝ իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում Հայաստանի և Արցախի իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները:

Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանի դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև Արցախում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG