Մատչելիության հղումներ

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրները


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Օրակարգում ներառված հարցերում հետպատերազմյան իրողություններն էին՝ Արցախի անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG