Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է մի խումբ դիվանագետների: Հանդիպման մասնակիցները պահպանել են կորոնավիրուսի ժամանակներում անհրաժեշտ կանոնները:
Դիմելով դիվանագետներին` Հռոմի պապն ասել է, որ «ձեռքսեղմում չի լինի, կպահպանվի սոցիալական հեռավորություն, և բոլորն իրար կողջունեն սրտից բխող ժպիտներով»:
«Ես հավատում եմ, որ եղբայրությունն է համավարակի և մեզ պատուհասած շատ չարիքների դեմ իսկական դեղը, ոչ միայն վակցինան, այլև եղբայրությունն ու հույսն են այն դեղամիջոցները, որոնց կարիքը հիմա ունի աշխարհը»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Հունվարին 84-ամյա Ֆրանցիսկոսը և նախորդ պապ 93-ամյա Բենեդիկտոսը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
Վատիկանն աշխարհի ամենապստիկ պետությունն է: Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի 30 դեպք:
Հունվարի 13-ից Վատիկանում վակցինա են տրամադրում հոգևորականներին և այդ երկրի զինված ուժերի կարգավիճակն ունեցող շվեյցարական գվարդիային: