Արցախի նախագահն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար:
«Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում», - գրել է Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում` վստահություն հայտնելով, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում Ներսիսյանը շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը: