Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ, հայտնում են դատախազությունից:
Մարզի տարածքում 2020թ. կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս:
9-ով կամ 8,7 տոկոսով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ. կազմել է 91,8 տոկոս` նախորդ տարվա 92,4 տոկոսի դիմաց:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի (այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):
Էապես՝ 50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանային գողությունները:
Արարատի մարզի տարածքում 12 դեպքով կամ 8,6 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը /127-139/: Բայց մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 3-ով։ ՃՏՊ բոլոր դեպքերով տարվող քննություններով բացահայտումը կազմել է 80 տոկոս` իսկ մահվան ելքով ընդհանուր 33 դեպքերով 76,9 տոկոս:
2020 թվին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 285 քրեական գործ՝ 328 անձի նկատմամբ, ինչը 2019թ. համեմատ ավելի է շուրջ 50 տոկոսով: